Կիրակի օրը Դադիվանքը հանձնվելու է Ադրբեջանին: 5 օր հետո: Սա էլ իրականությունը: Կիրակի օրվանից սկսած Դադիվանքի հրաշագործ այս հնագույն հայկական կոթողը մերը չի լինելու: Չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլինի այստեղ…
Ամեն մեկս ունենք արցախյան մեր սիրելի ավանդույթները՝ սկսած Քարվաճառի հրաշալի բնության գրկում՝ ճանապարհին կանգնելու «մեր տեղից» մինչև Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցիում աղոթքի մեր խոնարհում:
Հիմա իրականությունն այլ է՝ ո՛չ Դադիվանքը և ոչ էլ Ղազանչեցոցը մերը ...չեն լինելու:
Ամեն մեկս այստեղ ունենք հյուրասեր մեր ընկերները, ովքեր այլևս այստեղ չունեն անգամ տուն:
Դադիվանքը երկուշաբթի դատարկ է լինելու…
Ղազանչեցոցը ո՞վ է վերականգնելու…
Մեզ չկոտրվեցինք, բայց մեզ կոտրեցին…