ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
about 5 years ago

Ընթացիկ տեղեկատվություն փոքրիկ երկվորյակների մասին.👼👇👼

Մեր բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող երկվորյակ հրաշքների մայրիկը երեկ այցելել է ոստիականական բաժանմունք (համաձայն ընթացակարգի) և Գյումրու«Երեխաների տուն», որտեղ և գտնվում են իր փոքրիկները:

Քննիչի և Գյումրու «Երեխաների տուն» կենտրոնի տնօրենի հետ խոսելուց հետո պարզ դարձավ, որ փոքրիկների մայրիկն իրապես ցանկանում է իր հոգածության ներքո մեծացնել իր բալիկներին: Նա գիտակցել է, որ սխալ որոշում է կայացրել՝ ելնելով իր սոցիալա...կան պայմաններից և խոստովանում է, որ չի պատկերացնում իր ապագան առանց իր փոքրիկների: 👩‍👦‍👦

Հետևաբար մենք բոլորս պետք է կոորդինացնեք մեր ջանքերը մայրիկի անձի իրավագիտակցության բարձրացման, անձնային աճի, ծնողավարման հմտությունների ձեռք բերման ուղղությամբ՝ ի շահ փոքրիկ երկվորյակների՝ Վահեի և Վահանի առողջ մանկության։ 👨‍👩‍👦‍👦

#առողջ_ընտանիք

See more
132
6
19