📢 Այսօր Ազգային Ժողովի արտահերթ նիստի ընթացքում նախարար Մեսրոպ Առաքելյանն ԱԺ քննարկմանն է ներկայացրել Սոցիալական աջակցության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։
📌 Նախարարն անդրադարձել է սոցիալական պաշտպանության բնագավառում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման անհրաժեշտությանը՝ կարևորելով արդյունավետ մեխանիզմների կիրառումն ու սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ներդրումը։
📌 «Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում...ը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների որակը, որը կապահովի ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան բազմաբնույթ և ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրում, անձնակազմի մասնագիտական կարողությունների հզորացում»,- նշել է Մեսրոպ Առաքելյանն՝ առաջարկելով ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում ներառել սոցիալական պաշտպանության ոլորտի 4 մարմինները, ինչը հնարավորություն կտա նշված գործընթացն իրականացնել առավել սահուն ու արդյունավետ։
✅ Նախագիծն ընդունվել է ամբողջությամբ և կգործի ապրիլի 1-ից։