📢 Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում․ նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։
📌 Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի 38 բնակավայրերից բացի, գործող կարգավորումներով նախատեսված արտոնություններից այսուհետ կօգտվեն նաև 2020թ․ պատերազմական գործողությունների հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 բնակավայրերը։
✅ Ըստ այդմ՝ կփոխհատուցվի վերոնշյալ բնակավայրերում ապրո...ղ շուրջ 14 հազար բնակչի անշարժ գույքի հարկը (2021 թվականի հունվարի 1–ից հետո ծագած հարաբերությունների դեպքում), 50 տոկոսով կփոխհատուցվեն նաև 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի վճարները։
Սահմանամերձ բնակավայրերում ապրող աշակերտներին դպրոցական դասագրքերը կտրամադրվեն անվճար։
ℹ Բնակավայրերի ցանկին կարող եք ծանոթանալ՝
այստեղ՝ 👉https://bit.ly/3baB7vY