Այո՛։ 90 և ավել տոկոս ադրբեջանական բնակչությամբ Շուշին հայկական վերահսկողության տակ հայկական էր լինելու՝ ճիշտ այնպես ինչպես Դաղստանը Ռուսաստան է, Նյու-Մեխիկոն՝ Ամերիկա, եթե իհարկե չեն գնում ինքնորոշման։
Իսկ հայատարարությունները, որոնք այս մարդը անում է՝ վաղը միջազգային ատյաններում դեմ են տալու, որպես ազգային փոքրամասնություններ չհանդուրժելու ու էդ հիմքով պատերազմը շարունակելու, այդ պատերազմում պարտվելու մասին փաստական ապացույց։
Չի կարելի սեփական կաշին պետական շահերից շատ կարևորել՝ ուղղակի չի կարելի։ Ադրբեջանի նախկին ղեկավարներից մեկը երեսուն տարի առաջ մի հայտարարություն է արել՝ էնպիսի զենք է դարձել մեր ձեռքին, որ մինչև էսօր չեն կարողանում դրա տակից դուրս գալ։