Նույն մարդիկ համ ծափ են տալիս պետական ապարատը կրճատելու որոշումներին, համ ամենաբարձրն են գոռում «բա ու՞ր ա պետությունը»։
«Բիզնես միջավայրի բարելավման» անվան տակ տեսչական մարմինները ու գործառույթները կրճատելը ունի գին ու էդ գինը թվով 8.000 սուրմալուների պայթյունի ռիսկն է` այն ռիսկը, որ պետությունը իր տեսչություններով 16 տարին մեկ կարա ստուգի այդքան մեծ քանակի վտանգավոր օբյեկտները։ Դա արվել է հատուկ և կանխամտածված, արվել է պաշտոնապես ու գրավոր` բիզնեսին քիչ անհանգստացնելու հիմ...նավորմամբ։
Էս կյանքում ամեն ինչ ունի գին ու էդ գների միջև ընտրություն կատարելը` ռացիոնալ առևտուրը հենց այն է ինչին կոչում են քաղաքականություն ու ինչից այդքան հպարտորեն զզվում են մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ։
Ու ամեն անգամ, երբ անդաստիարակների էժան կառնավալին ասում եք քաղաքականություն ու զզվում դրանից` հիշեք Սուրմալուն, որովհետև քաղաքականությունը նախ և առաջ դա է։