⚡ ՀՐԱՏԱՊ տեղեկատվություն. Միլան-Երևան չվերթ
Ըստ Միլանի օդակայանում գտնվող Passenger.am-ի ներկայացուցչի և Ուղևորների, 28.01.2020թ. #Ryanair -ի Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ Ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Ինչպես հստակեցրեց մեր ներկայացուցիչը, սույն իրավիճակը տեղի է ունեցել չվերթի ոչ պատշաճ և վատ կազմակերպված լինելու պատճառով։
Տեղեկացնում ենք, որ ըստ ԵՄ 261/2004 կարգավորման այս պարագայում ևս ավիաընկերությունը պարտավոր էր 👇🏻
... ▪️ Ուղևորներին տրամադրել այլընտրանքային թռիչք դեպի նախնական ամրագրված նշանակման կետ,
▪️ Հոգալ ուղևորների ըմպելիքի/սննդի (եթե հետաձգումը տևում ավելի քան 2 ժամ) և կացության (եթե հետաձգումը տևում է ավելի քան 5 գիշերային ժամ) հարցերը։
Խորհուրդ ենք տալիս պահել Ձեր ճամփորդության հետ կապված ցանկացած ապացույց:
Ենթադրյալ իրավախախտ ավիափոխադրողից փոխհատուցում ստանալու համար վերադառնալուն պես առաջարկում ենք լրացնել հայտը www.passenger.am կայքում։
👉 Հարգելի հետևորդներ, եթե սույն չվերթով ՀՀ վերադարձող Ուղևորներին ճանաչում ենք, խնդրում ենք կիսվել այս հրապարակմամբ ու տեղեկացնել, որ կարող են նաև այցելել www.passenger.am՝ մանրամասն տեղեկության և խորհրդատվության համար։