Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov
about 2 years ago

Կարծում եմ շուտով կապիտուլյանտների թիմը «լուրջ դեմքով» կհայտարարի ,որ Սյունիքում նման խայտառակ իրավիճակի եւ ադրբեջանզիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակման մեղավորը իրենք չեն ,այլ Մխիթար Սպարապետն ու Գարեգին Նժդեհն են։

Դե սրանց մոտ ավանդույթ է դարձել իրենց հողատու քայլերի մեջ մեղադրել հայրենիքն ազատագրողներին։

Իսկ իրականում Հայաստանում իրավիճակը ողբերգական է։

...

2018-ի հակապետական «հեղափոխությունից» առաջ , նույնիսկ ամենավատ երազում չէիր կարող պատկերացնել,որ ՀՀ ինքնիշխան տարածքում թուրքը ճանապարհ կարող է փակել։

Իսկ կապիտուլյանտ իշխանության պարագլուխը շարունակում է «խաղաղություն» գոռալով ոչնչացնել Հայաստանի ինքնիշխանությունը։

Հ.Գ. ԱԺ-ն «օկուպացնող» ՔՊ «մարտական զորախումբը» ինչու՞ չեք ուղարկում բացելու Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։

Սրանք ընդդիմության հետ պատերազմում են ,բայց ադրբեջանցու հետ «խաղաղություն» մուրում։

See more
696
39
85