Ինչու՞ չեն կրապատում քաղաքի դեկորատիվ ծառերը (սփոյլեր՝ ճիշտ են անում)

Panorama.am լրատվական կայքը ապրիլի 27-ին ֆոտոշարք է հրապարակել՝ «Քաղաքային իշխանությունները առանց կրապատման են թողել Երևանի ծառերը» վերնագրով:

Սույնի վերաբերյալ հայտնում ենք, որ սովորաբար կրապատում են երիտասարդ մրգատու ծառերը՝ հիմնականում վնասակար միջատներից պաշտպանելու նկատառումներով: Ընդ որում, այդ դեպքում կրապատումն արվում է աշնանը:

Ճամփեզրերի հաստաբուն ծառերի կրապատման պրակտիկան սկսել է կիրառվել Խորհրդային Միությունում՝ հիմնականում Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ ռազմական մեքենաների շարասյուների համար որպես ուղենշան: Նույն նկատառումներով, ի դեպ կրապատվում էին ճանապարհների եզրաքարերը: Այնուհետև այդ պրակտիկան իներցիայով կիրառվում էր նաև մեզանում՝ մինչև վերջերս:

Ներկայումս դեկորատիվ ծառերը կրապատելու ոչ պրակտիկ, ոչ առավելևս, էսթետիկ անհրաժեշտություն չկա: Այսօր զարգացած քաղաքների կանաչապատման մեջ կրապատում չի կիրառվում։ Ռուսաստանի Դաշնությունում, օրինակ, դեկորատիվ ծառերը կրապատելն օրենքով է արգելված։

Պարզաբանման և գրագետ աշխատանքի համար շնորհակալություն «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ին եւ Kristina Karen Vardanyan-ին:

Ещё
Нет описания фото.
Нет описания фото.
Нет описания фото.
202
13
10