app-facebook
Սահմանադրական դատարան / Constitutional Court of Armenia
about 3 years ago

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահին

2020 թվականի նոյեմբերի 2-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսին Փարիզ, Լիոն և Նիս քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ։

Արման Դիլանյանը զորակցություն և համերաշխություն է հայտնել Ֆրանսիայի եղբայրական ժողովրդին և անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքների...ն և բոլոր մտերիմներին։

«Այսօրինակ ահաբեկչական գործողությունները լրջագույն մարտահրավեր են հանդիսանում Եվրոպայում իրավունքի գերակայությանը և քաղաքացիների հիմնարար ազատությունների անխափան պաշտպանությանը», - մասնավորապես նշել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

ՍԴ աշխատակազմ

See more