app-facebook
«Կանաչ ապագա» բնապահպանական շարժում / "Green Future" environmental movement
about 3 years ago

📣Հարգելի՛ հայրենակիցներ,
Սևանա լճում բնապահպանական աղետ է ❗️❗️❗️
Վաղը`օգոստոսի 1-ին, «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը իրականացնելու է Սևանա լճի ափամերձ հատվածների հանրային էքսպեդիցիա, որի ընթացքում տեղում ուսումնասիրելու ենք ափամերձ տարածքների աղետալի վիճակը և կատարելու ենք նմուշառում Սևանա լճից։ ♻️
Սևանա լճի խնդիրները հրատապ լուծում են պահանջում, ու թեև Սևանի ճահճացման խնդիրը տեսանելի է լինում տարին մի քանի շաբաթ, սակայն խնդիրը առկա է ամբողջ տարվա ընթացքում, ինչի մասի...ն «Կանաչ ապագա» բնապահպանական շարժումը պարբերաբար բարձրաձայնում է:
Սևանա լճի էվտրոֆացման մասին վերջին շրջանում բնապահպանական շարժումը ամենօրյա ռեժիմով իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ։ Օրեր առաջ բնապահպանական շարժման ակտիվիստները բողոքի ակցիա իրականացրեցին Սևանի կառավարական ամառանոցի դիմաց՝ Սևանի բնապահպանական աղետի վերաբերյալ իրենց մտահոգությունները փոխանցելով Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանին:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyanին, Սևանա լճի վիճակով անհանգստացած քաղաքացիներին և լրագրողներին հրավիրում ենք Սևանա լճի ափամերձ հատված՝ մասնակցելու հանրային էքսպեդիցիային, ինչպես նաև տեղում ծանոթանալու խնդրի և փորձագիտական կարծիքների հետ։
📍Մեկնումը՝ ժամը 10:30-ին, Բուսաբանական այգու մուտքից (Ծարավ Աղբյուր փողոցից)։
📞Մանրամասների համար զանգահարել 094 809166 հեռախոսահամարով:

See more