Ըստ լրատվականներից մեկի հրապարակման, այսօր վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան -ը Լիդիանենց հետ հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ անձամբ իր և կառավարության համար առաջնայինը Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ ազդակիր համայնքների հավասարակշռված շահն է ու բոլոր որոշումներն ընդունվելու են այս համատեքստում:
✅Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է նախ պահպանել մայր բնությունը, որը կվտանգվի ԱՄՈՒԼՍԱՐՈՒՄ մետաղական հանքի դեպքում ։
Բացի բոլոր հավաստի փաստերից, ԷԼԱՐԴ֊ի… եզրակացությունը վկա։
✅Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է սեփական երկրին չվերաբերվել իբրև խոպանի և մերժել կարճաժամկետ ու վտանգավոր ներդրումները ։
✅Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է լսել ժողովրդի պահանջը և շուրջ 70 տարվա հանքաջրաբուժական առողջարանային ոլորտը ստիպողաբար չփոխարինել հանքարդյունաբերական ճյուղով ։
✅Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է հարգել Ջերմուկ համայնքի բնակիչների կողմից անցկացված հանրագրի շուրջ 3000 ստորագրությունները։
Հարգել հայության մեծամասնության դիրքորոշումը ։
✅ Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է Ջերմուկ համայնքում գոյություն ունեցող առողջարանային, հյուրանոցային և հանքային ջրերի շշալցման ոլորտում գոյություն ունեցող հազարավոր մշտական աշխատատեղերը չփոխարինել մի քանի հարյուր և կարճաժամկետ աշխատատեղերով ։Չմոռանանք նաև, որ Ջերմուկը գյուղմթերքների իրացման մեծ շուկա է նաև ոչ միայն շրջակա, այլ մյուս շատ համայնքների համար։
Մարդիկ Երևան հասնելու փոխարեն, կարողանում են Ջերմուկում մրցունակ գնով իրացնել իրենց մթերքը։
✅Հայաստանի հավասարակշռված շահը պահանջում է, որ վերջապես դրսևորեք քաղաքական կամք և այս խնդրին լուծում տաք։
Չի կարելի թողնել, որ իրար հայրենակից, ազգական, հարևան և արյունակից մարդիկ իրենց կողմնորոշումներից ելնելով բևեռանան և նույնիսկ թշնամանան ։
ԱՄՈՒԼՍԱՐԻ ճակատագիրը որոշվել է դեռ 2018 թվականին ։