Սենոր Հասրաթյան
about 2 years ago

<<...Պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է, երբ պարտվող ղեկավարությունը ստացավ ժողովրդի վստահությունը: Ուստի այս իրավիճակում Հայաստանին զինելը հակասում է ցանկացած տրամաբանության...>>,- այս հայտարարության հետ միաշանակ կարելի էր համաձայնել, եթե դրա հեղինակը չլիներ այն երկրի ղեկավարը, որի հայրը 1993-ի ամռանը տեղի ունեցած հեղաշրջման արդյունքում ստանձնելով պետության ղեկը, ընդամենը ամիսների ընթացքում մեկը-մյուսի հետևից կորցրեց Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Զանգելանի և Ղուբաթլուի... շրջանները, ապա պարտադրված ստորագրեց զինադադար հաստատման մասին համաձայնագիր... Արժե հիշեցնել, որ այդքանից հետո, նա ոչ միայն շարունակեց ղեկավարել երկիրը, այլև մահամերձ վիճակում՝ ժողովրդի խոնարհ համաձայնությամբ, իշխանությունը հանձնեց որդուն... Ինչ վերաբերում է զինվելուն, ապա եթե հետևենք Ադրբեջանի նախագահի տրամաբանությանը, նրանք պետք է ձեռնպահ մնային 1994-ի մայիսից հետո երկիրը սպառազինելու ուղղությամբ կատարված միլիարդավոր նավթադոլարների հասնող ծախսերից...
Այսքանով հանդերձ, Հայաստանն Ադրբեջան չէ և մենք պարտավոր ենք առաջնորդվել քաղաքակիրթ ժողովուրդներին հարիր տրամաբանությամբ...

See more