Ես փորձեցի ընկերներիս հետ միասին լսելի դարձնել զինվորների ծնողների ձայնը, հույս ունեմ, թեկուզ չնչին, բայց օգուտ տվեց:
Ուրախ եմ, որ շատ մտավորականներ արձագանքեցին: Ուրախ եմ,որ անկախ իմ վերաբերմունքից, շատերը մաքրվելու փորձ արեցին: Ողջունում եմ ամեն քայլ որը կօգնի հարցի լուծմանը:
ԲԱՅՑ, ազնիվ լինելով ինքս ինձ հետ հասկանում եմ` ԵՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ՈՉ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ, կիսաքաղաքականացված կամ դրա որևէ տարբերակ, եթե համոզված եմ որ.
Նիկոլը վտանգ ա երկրի համար ու պետք ա հեռանա✅ ...
Նրա ճակատագիրը պետք ա որոշի դատարանը✅
Կդառնամ լուռ ու համեստ մարդ, կշարունակեմ զբաղվել իմ արվեստով`
երբ նորից կունենանք երկիր: Բոլոր իր թերություններով` բայց ՊԵՏՈւԹՅՈւՆ