Արամ Կարապետյան
about 5 years ago

Տեսակի խնդիր է.

Նացիստական Գերմանիայի ամենահետաքրքիր կերպարներից մեկը , եղել է գեստապոյի ղեկավար՝ Հենրիխ Մյուլլերը...
Կաթոլիկ ընտանիքում ծնված այս մարդը՝ 1929 թվականին , աշխատելով Մյունխենի քաղաքական ոստիկանությունում , մեծ հաճույքով ձերբակալում էր՝ ՆԱՑԻՍՏՆԵՐԻՆ, ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻՆ...

...

1934 թվականից սկսած, ՆԱՑԻՍՏՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ տարիներին, արդեն մեծ հաճույքով ձերբակալում էր՝ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻՆ, ՊԱՑԻՖԻՍՏՆԵՐԻՆ...ԵՎ ՆԱՑԻՍՏՆԵՐԻՆ ԴԵՄ ԱՅԼ ԷԼԵՄԵՆՏՆԵՐԻՆ...

1937-ԻՆ դուրս է գալիս , կաթոլիկ եկեղեցուց, որպեսզի համապատասխանի նացիստական կուսակցության չափանիշներին...Հայրը և մայրը այս ամենը համարում են անարգանք իրենց հասցեին և հրաժարվում են շփվել տղայի հետ...

ՄՅՈՒԼԼԵՐԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ՝ ԷՐՆՍՏ ՔԱԼՏԵԲՐՈՒՆՆԵՐԸ , ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՎԱՐՏԻՆ ՄՈՏ, ՄԻՇՏ «ԿԱՏԱԿՈՎ» ՆՇՈՒՄ ԷՐ. ԵՍ ՌՈՒՍՆԵՐԻՑ ԿԱՄ ԱՆԳԼԻԱՑԻՆԵՐԻՑ ՎԱԽ ՉՈՒՆԵՄ...ԻՆՁ ՄԻՇՏ ԹՎՈՒՄ Է, ՈՐ ՄԵԶ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ Է ՝ՄՅՈՒԼԼԵՐԸ , ԻՆՉՊԵՍ ՆԱԽԿԻՆՈՒՄ...

Հ.Գ. Չի՞ հիշեցնում , այսօրվա Հայաատանի , քաղաքական դաշտի շատ ու շատ դեմքերին…Խոստումներին...
Հ.Գ.Գ Մինչև հիմա վեճեր են գնում, Մյուլլերը ՝զոհվել է, թե ողջ առողջ փախել է պաշարված Բեռլինից....ՏԵՍԱԿԻ ԽՆԴԻՐ Է… ՄԻՇՏ ՄՆԱԼ ՋՐԻ ՎՐԱ..🙈🙈🙈🙈

See more
62
1
5