Կարմիրգրքյան բեզոարյան այծը տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի
Նախնական պայմանավորվածության համաձայն այսօր՝ մայիսի 22-ին ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների և կենդանաբանական այգու համապատասխան մասնագետների համատեղ աշխատանքների արդյունքում «10-ից 10» զվարճանքի համալիրում պահվող կարմիրգրքյան բեզոարյան այծը տեղափոխվեց առավել լավ պայմաններով ապահովված Երևանի կենդանաբանական այգի: Հիշեցնենք, որ մայիսի 1...7-ին լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում տեղ գտած «Հայտնի գործարարի զվարճանքի կենտրոնում կարմիրգրքյան բեզոարյան այծ է պահվում» վերտառությամբ հրապարակումների հետքերով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցներն այցելել էին «10-ից 10» զվարճանքի համալիր և վերջինիս տնօրինության հետ համաձայանության եկել՝ կարմիրգրքյան կենդանուն Երևանի կենդանաբանական այգի տեղափոխելու հարցում։
展开
