Եկավ հատուցման պահը, ինչը շատ ցավոտ է, շատ ավելի ցավոտ, քան ենթադրյալ միակողմանի զիջումները. Արթուր Ղազինյան
-------------------
Երբ անձրևը չի մաքրում բոլոր հետքերը
Շատ կարճ ժամանակ անց կպարզվի, թե ով ինչ է արել Հաղթանակի համար, ով է նպաստել պարտությանն ու ծածուկ սպասել թշնամիների ծրագրերի ամբողջական ու անխափան իրագործմանը:
Կհասկանանք, եթե իհարկե ունակ լինենք դա աել, թե ինչու՞ սկսվեց այս պատերազմը, ի՞նչ օբյեկտիվ ու ՍՈՒԲՅԵԿՏԻՎ գործոններ նպաստեցին այս արհավիրքին, թե ինչու՞ մեն...ք մնացինք մենակ, ինչու՞ այսպես խայտառակ պարտվեցինք. . .
Դեռ շատ հարցեր կան, որ կստանան իրենց պատասխանները, շատ գաղտնիքներ կբացահայտվեն, խորքից դուրս կգան ջրի երես:
Եկավ հատուցման պահը, ինչը շատ ցավոտ է, շատ ավելի ցավոտ, քան ենթադրյալ միակողմանի զիջումները:
Մեծ հաշվով բոլորս պատասխան ենք տալու, հիմա էլ պատասխան ենք տալիս մեր սխալների, թերացումների, գործողությունների ու անգործության համար: Ինչ որ պահի կկանգնենք հայելու առաջ և ինքներս մեզ հարց կտանք, կարո՞ղ էինք արդյոք կանխել այս աղետը և ի՞նչ արեցինք դա կանխելու համար:
Ընդհանուր հաշվով մեղավոր ենք բոլորս, չնայած որ ես 2.5 տարի արեցի ինձնից կախված ամեն ինչ այս աղետը կանխելու համար: Բայց միևնույնն է, մեղավոր եմ . . .
Իսկ մինչ այդ միայն ՀԱՂԹԱՆԱԿ, չկա պարտություն, մենք ուղղակի դատապարտված ենք հաղթել այս պատերազմը, լինի դա այսօր, թե վաղը:
Հ.Գ. Երբ անձրևը չի մաքրում բոլոր հետքերը . . .