◾️Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նվագախմբի ղեկավար Յուրի Դավթյանը...
***
ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` փետրվարի 21-ին, ժամը` 17:00-20:00-ն Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:
Վերջին հրաժեշտի արարողությունը` փետրվարի 22-ին, ժամը` 12:00-14:00-ն, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը՝ Երևանի հին քաղաքային պանթեոնում: