app-facebook
Ruslan Israyelyan
约 1 年前

Սիրելի Հայրենակիցներ՝

Որպես ԱՀ նախագահի թեկնածու, արձագանքում եմ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին և ներկայացնում իմ դիրքորոշումը, որը բազմիցս առիթ եմ ունեցել հնչեցնել տարբեր հարթակներում:

Նախ, որպես Արցախի անկախ քաղաքացի, գտնում եմ, որ Արցախի հարցը չի որոշում մեկ անձ, այլ որոշում է ամբողջ ժողովուրդը: Որպես նախկին զինվորական և ներկայիս քաղաքական գործ...իչ, մշտապես եղել եմ այն կարծիքին, որ պատերազմի արդյունքում ԱՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքները պատկանում են Արցախի ժողովրդին: Այսպիսին է իմ կարծիքը նաև որպես նախագահի թեկնածու, և ժողովրդի քվեն ստանալու արդյունքում պարզ կդառնա նաև ողջ հասարակության դիրքորոշումը:
Խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով, սակայն բանակցությունները պետք է տարվեն ոչ թե տարածքային փողզիջումների պայմանով, այլ Ադրբեջանի կողմից ԱՀ սահմանադրությամբ հռչակված ողջ տարածքի վրա ԱՀ անկախությունը ճանաչելու միջոցով:

ԱՀ ներկայիս տարածքները դա արդյունքն է պատրերազմի, որը սկսել է Ադրբեջանը, և այդ ազատագրված տարածքները պատկանում են Ադրբեջանի կողմից ցեղասպանված և բռնի տեղահանված հարյուր հազարավոր հայերին, որոնք ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը և տեղափոխվել ՀՀ ու ԱՀ:

Մարդը ամենամեծ արժեքն է և յուրաքանչյուր տեղահանված հայ իրավունք ունի արժանապատիվ ապրելու ներկայիս ԱՀ տարածքում:

Հարկադրված ռազմական ճանապարհով հարցի լուծման դեպքում մենք ստիպված ենք լինելու պատերազմը տեղափոխել հակառակորդի տարածք և այնտեղ պարտադրել կապիտուլյացիա:

Իսկ Արցախի խնդրի վերջնական կարգավորումը տեսնում եմ Մայր Հայաստանին միանալու մեջ, իսկ դրան հասնելը ունի երկու ճանապարհ, որոնք կախված են տվյալ փուլում ներկա աշխարհաքաղաքական վիճակից, դրանք են`
Արցախը Հայաստանին ներկա կարգավիճակով միավորում կամ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում, որից հետո հանրաքվեի միջոցով միացում Մայր Հայաստանին:
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Կից ներկայացնում եմ նաև 2016թ. ապրիլյան պատերազմից անմիջապես հետո հարցի շուրջ իմ դիրքորոշման մասին տրված հարցազրույցը:

https://youtu.be/4eI1adsEJpo

展开
176
14
42