Vahram Atanesyan
about 3 years ago

Հավաստի չէ, բայց տարբեր աղբյուրներում ակնարկներ կան, որ 1917թ. Վահան Տերյանը, գտնվելով Երեւանում, փորձել է հավաքել Վանի անկման եւ տեղահանության ականատեսների վկայությունները: Ընդ որում՝ միայն երեխաներից: Մեծերի անկեղծությանը կասկածել է: Եւ ենթարկվել է բռնության: Նրան սպառնացել են ռազմա-դաշտային դատի տալ՝ որպես դասալիքի: Թոքախտով հիվանդ բանաստեղծը մի կերպ կարողացել է խուսափել, անցնել Թիֆլիս, որտեղ էլ կարգավորել է հիվանդության պատճառով զինվորական ծառայության ոչ պիտանելիության հա...րցը: Ու՞մ եւ ինչու՞ էին վնասում վանեցի երեխաների վկայությունները: Տերյանից կես դար հետո Գուրգեն Մահարին գրեց իր քաղաքի ողբերգությունը՝ ,,Այրվող այգեստաններ,, վեպը եւ ենթարկվեց օստրակիզմի: Վեպի օրինակները հավաքում՝ ցուցադրաբար վառում էին, խուժանին ցույց էին տվել Մահարու տունը, տականքը բարձրանում՝ գրողի բնակարանի դռան վրա միզում, հռհռում էր: Այդ արշավն ուղղորդում էին... հայ որոշ գրողներ: Վանի մասին կամ՝ լավ, կամ՝ ոչինչ: Մենք միֆերի գերի ժողովուրդ ենք: Միֆազերծման որեւէ փորձ միայն պարսավանքի է արժանանում:

See more
88
6
8