📣📣📣Փետրվարի 25-ից մեկնարկում է արցախցիներին 4 ամիս ժամկետով՝ ամսական 68 000 դրամի չափով, սոցիալական աջակցության տրամադրման ծրագիրը
🔊 Արցախի Հանրապետությունում հաշվառված և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում
փաստացի բնակված, բայց հաշվառում չունեցող քաղաքացիներին ամսական կտրամադրվի 68,000 դրամի չափով աջակցություն՝ 4 ամիս ժամկետով։
📎Բացառություն են կազմում 18-ից 63 տարեկան՝ հաշմանդամություն չունեցող տղամարդիկ։
✅Կանայք աջակցությունը կստանան՝ ԱՆԿԱԽ ԱՇԽԱՏԵԼՈՒ/ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻՑ:
✅Երեխաների դրամական օգնությունը կտրամադրվի ծնողին՝ անկախ վերջինիս միջոցառման շահառու լինելու հանգամանքից։
📌63 տարին լրացած կենսաթոշակառուներն ու 1-ին, 2-րդ և 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիք դիմում գրելու անհրաժեշտություն չունեն. վերջիններս աջակցությունը կստանան իրենց կենսաթոշակի/նպաստի հետ մեկտեղ՝ իրենց կենսաթոշակը/նպաստը ստանալու եղանակով։
📍Դիմումները շահառուները կլրացնեն ՄԵԿ ԱՆԳԱՄ՝ 4 ամիսների համար։ Եթե անձի կարգավիճակի փոփոխություն լինի, տեղեկատվությունը ինքնաշխատ կերպով կարտացոլվի համակարգում՝ ներկայացնելով համապատասխան կարգավորումը։
📜 Դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ օոliոe.ssa.am կայքէջի միջոցով։
🔍Դիմումները կընդունվեն ընթացիկ տարվա փետրվարի 25-ից մինչև հունիսի 15-ը։