🇦🇲, 🇬🇧
Ադրբեջանական լրատվամիջոցները, որոնցով տարիներ շարունակ իրականացվում է հայատյացության ու թշնամանքի քարոզ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մեղադրում են ադրբեջանաֆոբիա տարածելու մեջ` կեղծելով ու հետո շահարկելով Պաշտպանի հայտարարությունները: Այդ հրապարակումները պարունակում են Արման Թաթոյանի նկատմամբ վիրավորանքներ ու ատելության խոսք:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել է հերթական նյութը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին՝ ատելություն հրահրելու հաշվին անելով ք...աղաքական եզրահանգումներ, օրինակ` «Քանի որ երկիրը, որի ապագան կախված է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելուց, «Թաթոյանների» ու նրա համակիրների ջանքերով շարունակում է ամրապնդվել հուսահատության փակուղում»։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մշտապես հրապարակում է կոնկրետ ապացույցներ, կոնկրետ հղումներով, դրանք արտացոլում են ոչ միայն պետական բարձրագույն իշխանության մարմինների, այլ նաև սպորտային, մշակութային ու հանրային գործիչների, այլ իրական օգտատերերի խոսքերը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գնահատականները ատելության ադրբեջանական քաղաքականության մասին հիմնված են հենց այդ գործոնների վրա։
Ադրբեջանական լրատվամիջոցը հրահրում են նոր ատելություն` առանց, իհարկե, անդրադառնալու ադրբեջանական զինված ուժերի պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններին. հայկական կողմի քաղաքացիական անձանց ու զինծառայողներին խոշտանգելը, գլխատելը, այդ ամենը նկարահանելն ու հետո ծաղրելը, Ստեփանակերտի ծննդատան, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը, երբ նախապես լայնորեն հրապարակված էր, որ եկեղեցու նկուղում երեխաներ, կանայք ու տարեցներ են պատսպարված, Արցախի քաղաքներին ու գյուղերին զանգվածային ավերածություններ պատճառելը, այդ թվում` արգելված զինատեսակներով, գերիների ազատ արձակումն արհեստական ձգձգելն ու քաղաքականացնելը և այլն։
Պատերազմի ընթացքում իրենց մշտական, հայրենի բնակավայրերից տեղահանվել է ավելի քան 100,000 խաղաղ բնակիչ, պատերազմի հետևանքով անօթևան է դարձել շուրջ 40,000 մարդ, կրթությունից զրկվել է դպրոցական ու մանկապարտեզի տարիքի շուրջ 30,000 երեխա: Վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 հունվարի 28-ը սպանվել է 72 քաղաքացիական անձ: Վիրավորում է ստացել 163 խաղաղ բնակիչ
Խոշտանգումների տեսանյութերում ադրբեջանական զինվորականները հայերի տանջելիս օգտագործում են այն նույն բառերը, ինչ տարիներ շարունակ ադրբեջանական պետական քաղաքականության շրջանակում:
Բոլոր ապացույցներն արձանագրվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում և ուղարկվում են միջազգային կառույցներին։
Պատերազմական ու մարդկության դեմ ուղղված ադրբեջանական զինված ուժերի հանցագործությունների կանխումը պահանջում է խիստ պատասխանատվություն. անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի ծանր հանցագործություններ։
Ուստի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է հայատյացության փաստերի վերհանումը, հրապարակումն ու իր իրավասության սահմաններում անհրաժեշտ իրավական ընթացակարգերի դիմելը` անկախ որևէ ճնշումից:
Հ.Գ. Սույն հայտարարությամբ ևս մեկ անգամ հրապարակում եմ Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների ընդամենը 2 զեկուց, որ վերաբերում է Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ կազմակերպված ատելության խոսքին և թշնամանքին` որպես պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից էթնիկ պատկանելիության հիմքով խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի պատճառներ:
https://www.ombuds.am/…/2032f021fe81176414a649d588ad0e86.pd…
https://www.artsakhombuds.am/…/Armenophobia-in-Azerbaijan-1…
🇬🇧
The Azerbaijani media, which have been propagating hatred and enmity towards Armenians for years, accuse the Republic of Armenia (RA) Human Rights Defender of spreading Azerophobia by falsifying and manipulating the Defender's statements. The publications in Azerbaijani media now contain insults and hate speech against Arman Tatoyan.
One of the Azerbaijani media outlets has published yet another article about the RA Human Rights Defender, inciting hatred by drawing political conclusions, for example, "Because the country, whose future depends on making peace with Azerbaijan, continues to cement its hopelessness in a deadlock due to the efforts of the “Tatoyans” and their supporters."
The RA Human Rights Defender always publishes concrete evidence, with specific references, which reflect not only the words of the highest state bodies, but also the words of sports, cultural and public figures, and also real users. The assessments of the RA Human Rights Defender on the Azerbaijani policy of hatred are based on these very factors.
The Azerbaijani media incites new hatred without, of course, referring to the war and crimes against humanity of the Azerbaijani armed forces. The tortures, beheadings, shootings and thereafter mockings of Armenian civilians and servicemen, the bombing of the Stepanakert maternity hospital, the Ghazanchetsots Cathedral of the Holy Savior in Shushi, despite that it was widely publicized that children, women and the elderly were sheltered in the basement of the church, causing destruction, including with prohibited weapons, artificially delaying the release of prisoners and politicizing their capture and status, and much more.
More than 100,000 civilians were displaced from their homes during the war. As a result of the war, about 40,000 people went homeless, about 30,000 children of school and kindergarten age were deprived of education, and 12 kindergartens along with 71 schools were damaged or destroyed. From September 27, 2020 to January 28, 2021, 72 civilians were killed and 163 civilians were injured.
In the videos depicting tortures, the Azerbaijani military uses the same words to torture Armenians as it has for years within the framework of Azerbaijani state policy.
All of the relevant evidence is documented and registered by the staff of the RA Human Rights Defender and sent to international organizations.
Prevention of war crimes and crimes against humanity by the Azerbaijani Armed Forces require strict responsibility. Impunity breeds new and more serious crimes.
Therefore, the RA Human Rights Defender will continue to reveal all facts of anti-Armenianism and publish them while applying the requisite legal procedures within its competence, regardless of any pressure.
PS: with this statement, I once again publish only 2 reports of the Human Rights Defenders of Armenia and Artsakh, which refer to the hate speech and hostility organized against ethnic Armenians by Azerbaijan as the impetus of the tortures and inhumane treatment by the Azerbaijani armed forces on the basis of ethnicity during the war.
https://www.ombuds.am/…/2032f021fe81176414a649d588ad0e86.pd…
https://www.artsakhombuds.am/…/Armenophobia-in-Azerbaijan-1…
Arman Tatoyan
The Human Rights Defender of Armenia
