Հակոբ Օշականի անվան հ.172 հիմնական դպրոց
about 6 years ago

@ https://web.facebook.com/arayik.harutyunyan
Պարոն Հարությունյան, Խորհուրդ կտանք լավ նայել էջը և ավելորդ մեկնաբանություններ չանել: Հակոբ Օշականի անվան դպրոցում կազմակերպվել է “Աշխարհն իմ աչքերով” խորագրով միջոցառում, որի ներքո աշակերտները ներկայացրել են 14 երկրի` այդ թվում Վրաստանի, Ուկրաինայի, Միացյալ Թագավորության և այլ երկրների մշակույթը, սովորույթները, խոհանոցը, խոսել և երգել են այդ լեզուներով, բայց բնավ չի նշանակում, որ մենք և երեխա...ներն ուրանում ենք մեր հայրենիքն ու լեզուն: Մենք Ձեզնից պակաս հայ և հայրենասեր չենք և հայեցի կրթություն ենք տալիս մեր սաներին: Բոլոր միջոցառումների սկզբում հնչում է ՀՀ օրհներգը, որը կատարում ենք մենք և մեր սաները: Յուրաքանչյուր միջոցառման ընթացքում փառաբանվում է մեր հայրենիքը, իսկ վերոնշյալ միջոցառումների ավարտը կազդարարի “Ձոն հայրենիքիս”ցերեկույթը: Հակոբ Օշականի անվան դպրոցի տնօրենը, ուսուցիչներն ու աշակերտները ձեռքները սրտներին են դնում միայն ՀՀ օրհներգի ժամանակ: Իզուր ավելորդ ենթադրություններ մի’ արեք և ապատեղեկատվություն մի’ տարածեք: Մի’ քաղաքականացրեք դպրոցական պարզ միջոցառումը և մատաղ սերնդին ու մեզ Ձեր թիրախը մի դարձրեք:

See more