Edgar Ghazaryan
about 3 years ago

Ես կնվիրեմ քեզ մի լավ համակարգիչ, մի նոր ժամացույց, ընտիր օծանելիք և այլ լավ իրեր, լիքը-լիքը, որ կշտանաս։ Միայն մի խնդրանք․ վերադարձրու մեր ժողովրդին այն ինչ դու ես գողացել մեզնից։ Վերադարձրու խնդրեմ մեր զավակներին, նրանց մայրերի և հարազատների խորտակված կյանքերը, վերադարձրու մեր վիրավոր զինվորների առողջությունը, նրանց կորցրած ոտքերը, ձեռքերը, լսողությունը, տեսողությունը, վերադարձրու մեր կորցրած Հայրենիքը, Ստեփանակերտի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի և մյուս քաղաքների և գյուղերի քանդված տները, դպրոցները, մանկապարտեզները, մշակույթի օջախները, վերադարձրու խնդրեմ Շուշիի Ղազանչեցոց տաճարում մեր աղոթքները, վերադարձրու մեր ժողովրդից գողացված վստահությունը, հավատը, վերադարձրու խնդրում եմ մեզնից գողացված բոլոր երազները․․․

292
8
134