Hakob Karapetyan
about 3 weeks ago

Եկեք իրերը կոչենք իրենց անուններով։ Էն, որ ադրբեջանցիների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալության համար չարախնդացողների մեջ հազարավոր հայեր կան, դրա հիմնական պատասխանատուն էն կեղտոտ քարոզչությունն է, որ սանձազերծել էր Վարդանյանի դեմ նիկոլական պրոպագանդան՝ մի քանի անբարո մարդկանց գլխավորությամբ։

Էն, որ քաղաքական դաշտը ամայացել է այնքան, որ իշխանության մաս դառնալու լուրջ հայտ են ներկայացնում խայտառակ հայհոյախոս կերպարները, հետեւանքն է շատ թե քիչ լուրջ քաղաքական մրցակիցներին հեղինակազկելու նիկոլական հետեւողական քաղաքականության։ Նրանք էս ամենի պատասխանն իհարկե տալու են, բայց արանքում անդառնալի կորուստներ ենք ունենում։

177
20
3