Բարերար, հանրային գործիչ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալման ու գերևարման փաստն ու շարժառիթները տարբեր կերպ կարելի է մեկնաբանել։ Սակայն դրանից չի փոխվում հիմնական ուղերձը, արդյունքը. սա մեր պետության ու ժողովրդի արժանապատվության հերթական նսեմացումն է։
Անձնապես շատ ծանր եմ տանում այս փաստը ու պատրաստ եմ Վարդանյանի վերադարձին նպաստող հանրային նախաձեռնությունների մեջ ունենալ իմ մասնակցությունը։ Ռուբեն Վարդանյանը մարդ է, ով իր երկրի համար կոնկրետ, չափելի ու մեծ ծավալի գործ է արել ու անում։ Իսկ այս պահին գոնե այս կերպ արտահայտենք մեր զորակցությունը։
Ո՛չ Ռուբեն Վարդանյանը, ո՛չ հայ ժողովուրդն արժանի չէին էս իրավիճակին ու էս նվաստացմանը....