Լսումների հանձնաժողովի վերջնական որոշումը.
Սահակյան Հենրիկի գործի վերաբերյալ
Որոշեց․
1. Ելնելով ներկայացված փաստաթղթերից և կարծիքներից, միանշանակ տեղի է ունեցել հակադոպինգային կանոնների խախտում և հիմք ընդունելով Համաշխարահին Հակադոպինգային Օրենսգրքի դրույթները` չեղյալ համարել ՀՀ Բռնցքամարտի Ազգային Առաջնություն ժամանակ Սահակյան Հենրիկի ցույց տված արդյունքները ներառյալ ցանկացած մեդալի, միավորների և մրցանակների զրկում այն իրադարձության ժամանակ, որի ընթացքում տեղի է ունեցել հակա...դոպինգային կանոնների խախտում, համաձայն Համաշխարհային Հակադոպինգային Օրենսգրքի Հոդված 10.11-ի։
2. Սահակյան Հենրիկին որակազրկել երեք (3) տարի որակազրկման ժամկետով ՝ սկսած 2023 թվականի փետրվարի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 4-ը ներառյալ։
3. Որակազրկման ժամանակահատվածում, Համաշխարհային Հակադոպինգային Օրենսգրքի 10.12-րդ հոդվածի համաձայն, Սահակյան Հենրիկին չի թույլատրվում որևէ կարգավիճակով մասնակցել մրցումների, ՀՀ ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքների կամ այլ մարզական գործունեության (բացառությամբ հակադոպինգային կրթական կամ վերականգնողական ծրագրերի), որը կազմակերպվում է
ազգային կամ միջազգային ֆեդերացիաների կողմից:
4. Հիմնվելով 2021թ.-ի Համաշխարհային հակադոպինգային Օրենսգրքի և Հայաստանի ազգային հակադոպինգային կանոնների պահանջների հիման վրա ընդունված որոշումները կարող են բողոքարկվել համաձայն 13.2-ից 13.7-րդ հոդվածների կամ ինչպես այլ կերպ նախատեսված է Օրենսգրքում կամ
Միջազգային ստանդարտներում: Նման որոշումները ուժի մեջ կմնան բողոքարկման ընթացքում, եթե վերաքննիչ մարմինն այլ բան կարգադրի:
5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել Մարզական արբիտրաժային դատարանում՝ որոշումը ստանալուց հետո 21 օրվա ընթացքում:
Գործը համարել փակված։
Final Decision of the Doping Hearing Panel
Case of HENRIK SAHAKYAN
Unanimously DECIDED:
1. Based on the submitted documents and opinions, there has definitely been a violation of anti-doping rules and based on the provisions of the WADA Code, the results shown by Henrik Sahakyan during the National Boxing Championship of Armenia are disqualified; this includes the forfeiture of any medals, points and awards during the event during which the anti-doping rule violation was conducted in accordance with Article 10.11 of the WADA Code.
2. The Period of Ineligibility of Henrik Sahakyan is a period of three (3) years, starting from February 4, 2023 to February 4, 2026.
3. During the period of Ineligibility, according to Article 10.12 of the WADA Code, Henrik Sahakyan is not allowed to participate in any competitions, training sessions of national teams of Armenia or other sports activities (except for anti-doping educational
or rehabilitation programs) organized by national or international federations.
4. Decisions based on the requirements of the 2021 WADA Code and the Armenian National Anti-Doping Rules may be appealed in accordance with Articles 13.2 to 13.7 or as otherwise provided in the Code or International Standards. Such decisions shall
remain in effect pending appeal unless the appellate authority orders otherwise.
5. This decision can be appealed to the Court of Arbitration for Sport (CAS) within 21 days after receiving the decision.
Consider the case closed.