ՔՊ կուսակցության վերնախավն արդեն բացահայտ, իր դեմքով կեղծիք է տարածում։

Իշխող կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Vahagn Aleksanyan-ը նորից կիսվել է մի մանիպուլյատիվ նյութով՝ «Ճիշտը» խոսուն անունով էջից (Օրուելի ականջը կանչի)։ Հիշում ենք, որ պարոն Ալեքսանյանը քարոզարշավի մեկնարկին նույն էջից մի կեղծած վիդեո էր տարածել, ինչի համար ներողություն խնդրեց։ Հիմա արդեն մի քայլ առաջ են գնացել եւ պնդում են, որ իբր Հայկ Մարությանը ժամանակին «ծաղրում էր» ավտոբուսների գնումը ու նա իբր, տրանսպորտային ռեֆորմի հետ կապ չունի։

Փաստերը հետեւյալն են։ Վերջին հինգ տարվա մեջ, իսկ ավելի կոնկրետ՝ 2020-2023 թթ․ Երեւան է ներկրվել 548 ավտոբուս։ Այդ շարժակազմի մեծ մասը՝ 75%-ը, գնվել եւ ներկրվել է Հայկ Մարությանի օրոք եւ նրա ստորագրությամբ։ Շեշտում եմ՝ Երեւանի բյուջեի միջոցներով։ Ինչու Երեւանի բյուջեո՞վ, որովհետեւ կառավարությունը պատրաստ չէր կամ նպատակահարմար չէր համարում ֆինանսավորել Երեւանի տրանսպորտային ռեֆորմը (Սնուփ Դոգի ականջը կանչի)։

Բայց չշեղվենք։ Ինչպես ասացի, այս ընթացքում Երեւան բերված ավտոբուսների մեծ մասը ներկրվել է քաղաքապետ Մարությանի օրոք ու ստորագրությամբ։ Մասնավորապես, 311 ավտոբուսը Երեւան հասան Մարությանի պաշտոնավարման շրջանում, իսկ նրա ստորագրությամբ եւս շուրջ 100-ը Երեւան հասան արդեն նրա իմփիչմենթից հետո։ Այսինքն, 548-ից 411-ը, ժողովրդի ասած, Մարությանն է բերել։ Ինչ վերաբերում է 86 MAN ավտոբուսներին, ապա դա էլ է եղել մեր թիմի ծրագրերում, դրա հետ կապված 2020 թվականի ապրիլին մրցույթ հայտարարվեց (հղումը՝ մեկնաբանության մեջ), որը չկայացավ հիմնականում COVID-ի համաճարակի ստեղծած բարդությունների պատճառով։ Մրցույթը նորից հայտարարվեց ավելի ուշ, MAN-երը բարեհաջող Երեւան հասան 2023-ի գարնանը, երբ ՔՊ-ի թեկնածուն արդեն մկրատը ձեռքին սպասում էր հերթական կարմիր լենտը կտրելուն։

Կարճ ասած՝ Երեւանում տրանսպորտային ռեֆորմը իրականացրել է, այո, թիմային աշխատանքի շնորհիվ, եւ էդ թիմն առաջնորդել, համակարգել է ու ռիսկերի պատասխանատվությունն իր վրա է կրել քաղաքապետ Հայկ Մարությանը։ Իսկ ՔՊ կուսակցությունն այդ ընթացքում, ցավոք, փորձում էր խոչընդոտել էդ պրոցեսին։ Օրինակ, 2021 թվականի փետրվարին իրենց ավագանու անդամներին հրահանգել էին բոյկոտել ավտոբուսների գնման նախագիծը՝ շատ պարզ պատճառով, որովհետեւ Մարությանն իրենց թիմակիցը չէր։ Այսինքն, ՔՊ-ն որոշել էր իր սեփական խմբակային շահերից ելնելով՝ վարի տալ Երեւանի տրանսպորտային ռեֆորմը։

Սա է ճշմարտությունը, որը երեւանցիները շատ լավ գիտեն։
Իսկ հարգարժան պարոն Ալեքսանյանին բարեկամաբար խորհուրդ եմ տալիս վերանայել Ճշտի մասին իր պատկերացումները ))

Ещё
Հնարավոր է սա 6 մարդ and տեքստ նկարն է
Հնարավոր է սա հաստլիկ լորի, ֆուրգոն, ավտոմեքենա and տեքստ նկարն է
65
7
24