app-facebook
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia
about a month ago

ENG
Ընտրական գործընթացի անկախ դիտարկում իրականացնելու նպատակով Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ

2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ընտրական իրավունքների երաշխավորումն ու առավել արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատակազմի ն...երկայացուցիչներից բաղկացած աշխատանքային խումբ։

Աշխատանքային խումբը մշտադիտարկման եղանակով կուսումնասիրի ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների, այդ թվում՝ դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ հրապարակումները։ Խումբը կապահովի նաև գրավոր և բանավոր, այդ թվում՝ թեժ գիծ և այլ հեռախոսահամարներով ստացած դիմումների ու բողոքների պատշաճ քննարկում։

Աշխատանքային խումբը կհամագործակցի ընտրական գործընթացի դիտարկում իրականացնող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Աշխատանքային խումբը պատասխանատու կլինի նաև իրավախորհրդատվության, քաղաքացիների ընդունելության, ինչպես նաև արագ արձագանքման այցերի համար:

Պաշտպանի աշխատակազմը, իր հաստատված գործելաոճին համապատասխան, ընտրության օրն աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ հետևելով և արձագանքելով մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին, ինչպես նաև դրանց առնչությամբ Պաշտպանի լիազորությունների շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ:

————————————————————————

In order to conduct an impartial observation of the electoral process, a working group has been established within the Human Rights Defender’s office

During the preparation and holding of the regular elections of the Yerevan Council of Elders to be held on September 17, 2023, a working group comprised of the Human Rights Defender’s staff representatives has been established under the guidance of the Defender Anahit Manasyan in order to ensure the guarantee of electoral rights and the most effective protection within the framework of the powers vested to the Human Rights Defender by law.

The working group will monitor publications on alleged violations of electoral rights, including alleged violations of the rights of observers and the representatives of mass media.

Additionally, the group will ensure proper examination of written and verbal applications and complaints, including hotline and other phone numbers. The working group will cooperate with representatives of civil society organizations, mass media and organizations conducting observations.

The working group will also be responsible for legal guidance, reception of citizens, as well as rapid response visits. In accordance with its established working procedures, the staff of the Human Rights Defender will work in an emergency mode on the day of the election, monitoring and responding to alleged violations of human rights, as well as taking appropriate measures in relation to them within the framework of the Ombudsman's competences.

See more