app-facebook
ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia
about 2 years ago

Էդվարդ Հովհաննիսյանի հրաժեշտի խոսքը

Սիրելի հայրենակիցներ, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարգելի գործընկերներ

Մեր Հայրենիքի համար այս բարդագույն պատմական ժամանակահատվածում Պետական եկամուտների կոմիտեի անձնակազմի անձնուրաց և սրտացավ աշխատանքի շնորհիվ հաջողվել է պատշաճ մակարդակով իրականացնել օրենքով մեզ վերապահված գործառույթները, հակազդել ամենատարբեր բնույթի մարտահրավերների և ապահովել մեր երկրի տնտեսական սահմանների անվտանգությունը:

...

Պետական եկամուտների կոմիտեում իմ աշխատանքի ուղենիշներից են մշտապես եղել Հայաստանի Հանրապետության տնտեսական սահմանների անվտանգության ամրապնդումը, բոլորի համար տնտեսական գործունեության համահավասար դաշտի և օրենքի գերակայության ապահովումը, օրինապահ տնտեսվարողների համար գործունեության առավել բարենպաստ պայմանների ստեղծումը, ինչպես նաև` արատավոր երևույթների և հանցավորության դեմ անզիջում պայքարը: Պետության առջև ծառացած մարտահրավերները հնարավոր է հաղթահարել միայն համախմբված և համառ աշխատանքով: Գոհունակությամբ կարող եմ փաստել, որ այդ ուղղությամբ ՊԵԿ անձնակազմը ջանք ու եռանդ չի խնայել, գործել է առավելագույն նվիրվածությամբ և սրտացավությամբ: Պետական եկամուտների կոմիտեի ողջ անձնակազմին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը:

Մեր առջև դրված խնդիրների լուծմանը նպաստելու, արդյունավետ և բեղմնավոր համագործակցության համար շնորհակալություն եմ հայտնում նաև պետական բոլոր մարմիններին և գործընկեր կազմակերպություններին: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս պատասխանատու ժամանակակահատվածում ՊԵԿ ղեկավարությունը ինձ վստահելու համար:

Պետական եկամուտների կոմիտեի հաջորդ ղեկավարին մաղթում եմ հայրենանվեր և արգասաբեր աշխատանք՝ ի նպաստ մեր պետության առաջընթացի և զարգացման:

See more
437
25
48