ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմ
about 2 months ago

Վանաձորում բացօթյա ցուցադրվել են Շուշիի գորգերի 55 նմուշները
___________________________
📌 Արցախի տարբեր շրջաններից հավաքված գորգերի 55 նմուշներ Վանաձորի Մոր և մանկան այգում այսօր բացօթյա ցուցադրության են հանվել, կատարվել է նաև «գորգերն արևին տալու» արարողություն։

Միջոցառմանը ներկա են եղել Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Ա...րամ Գրիգորյանը, Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու այլ պաշտոնյաներ, արվեստասեր հյուրեր։

Արցախից բերված շուրջ 170 տարվա պատմություն ունեցող գորգերը բարձրորակ բրդից են պատրաստված և տարեցտարի ավելի են բարձրացնում իրենց արժեքը։ Փաթաթված գորգերն արևի տակ փռելը պարտադիր պայման ու արդեն ձևավորված ավանդույթ է գորգերի թարմությունն ու գույները պահպանելու համար։

Այս տարի 《գորգերն արևին տալու》 արարողությունը համընկել է նաև հեթանոսական Նավասարդ տոնի հետ։

🗯️ Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանն իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին այս կարևոր և գեղեցիկ միջոցառումը Վանաձորում անցկացնելու համար։

- Շուշիի գորգերն ապացույցն են մեր դարավոր պատմության, մեր հայ մշակույթի շարունակության: Նմանօրինակ բացօթյա ցուցադրությունները ևս մեկ միջոց են մեր մշակույթը, մեր պատմությունը ցուցադրելու և փոխանցելու գալիք սերունդներին,- նշել է փոխմարզպետը։

💭 Շնորհակալական խոսք է հնչեցրել նաև մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը՝ կարևորելով ազգային լավագույն ավանդույթների ու պատմական արժեքների պահպանումը:

📌 Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ատվածատրյանը շնորհակալություն է հայտնել մարզային իշխանություններին՝ իրենց տարբեր նախաձեռնություններին մշտապես աջակցելու համար։ Նա իր երախտիքի խոսքն է հայտնել նաև Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարանի ողջ աշխատակազմին՝ արդեն մեկ տարի Շուշիի գորգերն իրենց հարկի տակ պահելու և այս միջոցառումը նախաձեռնելու համար:

🥁 Ցուցադրությունն ուղեկցվել է երգ-երաժշտությամբ։

ℹ️ Արցախի տարբեր շրջաններում պատրաստված գորգերի շատ այլ նմուշներ ցուցադրված են նաև Ստեփանավանի Ստեփան Շահումյանի անվան տուն-թանգարանում:

See more
May be an image of 1 person
May be an image of 11 people and people standing
May be an image of 2 people and outdoors
May be an image of 3 people
May be an image of 4 people, phone, crowd and text
+11