Hakob Arshakyan
about 7 months ago

🇦🇲🇬🇭Նյու Դելիում《Ռաիսինա երկխոսություն 2023》 8-րդ համաժողովի շրջանակներում հանդիպել եմ Գանայի Հանրապետության պատվիրակության ղեկավար, Տեղեկատվության նախարար Կոջո Օպպոնգ Նկրումահի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը:

Հաշվի առնելով, որ Գանայի Հանրապետությունը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամ երկիր է, նշել եմ, որ Ադրբեջանը կոպտորեն խախտել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները և փակել Լաչինի միջանցքը` Լեռնային ...Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, որը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: Ներկայացրել եմ նաև ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի վճիռը կապված Լաչինի միջանցքի հետ։

Ներկայացրել եմ իրավիճակը Հայաստանի շուրջ նշելով, որ 2021 թվականի մայիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը երեք անգամ խախտել են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ապօրինի ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք։

Գանայի Տեղեկատվության նախարար Կոջո Օպպոնգ Նկրումահը կարևորել է միջազգային հարթակներում հարցի քննարկումը նշելով, որ Գանան, հանդիսանալով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, հետևողականություն կդրսեւորի բարձրաձայնված հարցերի հասցեագրման կապակցությամբ։

Անդրադարձանք նաև Գանայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների զարգացմանը: Քննարկվել է կիբերանվտանգության, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության հնարավոր ուղիները: Ընդգծվել է նաև Հայ-Գանայի գործարար կապերի շփումների խթանումն ու խորացումը։

See more
No photo description available.
No photo description available.
No photo description available.
No photo description available.
No photo description available.
+2
676
10
16