PN Artsiv Mahapart Hng
about 3 years ago

Արծիվ մահապարտների միությունը խորը վշտով տեղեկացնում է` նոյեմբերի 24-ին, մահացել է ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, Երկրապահ կամավորականների միության հիմնադիր փոխնախագահ, Արցախի հարցերով ՊՆ օգնական, ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտների» ՀՆԳ ընդհանուր հրամանատար, «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ նախագահ գեներալ-մայոր Աստվածատուր Ավետիքի Պետրոսյանը:
***
Աստվածատուր Ավետիքի Պետրոսյանը ծնվել է 1952թ. դեկտեմբերի 8-ին ՀԽՍՀ Սպիտակի շրջ...անի Հայ Փամպ գյուղում /այժմ` Արագածոտնի մարզի Լեռնապար համայնք/, ծառայողի ընտանիքում: Ավարտել է տեղի 8-ամյա դպրոցը գերազանց, ապա` 1970թ. ավարտել է Կիրովական քաղաքի Գ.Սունդուկյանի անվան N 8 միջն. դպրոցը:
1970-75թթ. ընդունվել և ավարտել է Կ.Մարքսի անվան Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի Լեռնա-Մետալուրգիական ֆակուլտետը` ստանալով ինժեներ-մետալուրգի որակավորում «Մետաղագիտության, մետաղների ջերմային մշակման տեխնոլոգիա և սարքավորումներ» մասնագիտությամբ:
1975-78թթ. գործուղվել է ՈՒԽՍՀ Վիննիցայի մարզի Յամպոլ քաղաքի Մոսկվայի №2 ավիոսարքաշինական գործարանի մասնաճյուղ: Աշխատել է որպես ինժեներ-տեխնոլոգ, ավագ ինժեներ` մետաղագիտության և ջերմամշակման տեխնոլոգիայի գծով:
1978-83թթ. որպես հրավիրված մասնագետ աշխատել է Հայ.մեք.շին. գիտահետազոտական ինստիտուտում` որպես Գիտահետազոտական լաբորատորիայի ավագ ինժեներ, այնուհետև առաջատար ինժեներ, գիտական խմբի ղեկավար, լաբորատորիայի վարիչի տեղակալ:
1983-84թթ. հրավիրվել եմ Մոսկվայի «Ռեմդետալ» ԳԱՄ` որպես ավագ գիտաշխատող, գիտական խմբի ղեկավար, լաբորատորիայի վարիչի տեղակալ:
1984-85թթ.հրավիրվել է «Անդրկովկաս-Կաբել» ԳԱՄ, և աշխատել որպես գլխավոր մետալուրգի տեղակալ:
1985-90թթ. տեղափոխվել է «Ալմաստ» ԳԱՄ՝ որպես լաբորատորիայի վարիչ, Գլխավոր մետրոլոգի տեղակալ, կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ:
1987թ-ին ավարտել է Թբիլիսիի ՀՄՈԲՉ ինստիտուտի համամիութենական բարձրագույն որակավորման կուրսերը` մետրոլոգիայի և ժամանակակից չափումների գծով (գերազանց):
Սկսած ԵրՊԻ-ի գիտական թեմայով դիպլոմային պաշտպանությունից՝ մինչև այժմ տասնյակ հոդվածների, մենագրությունների, գիտական նորույթների, գյուտերի և ներդրումների հեղինակ է: 1990թ.-ից ազգային ազատագրական շարժման վերաբերյալ մի շարք հոդվածների հեղինակ է: 1995-2007թթ. իր հեղինակությամբ լույս են տեսել ռազմական պատմության, ռազմագիտության, ռազմական անվտանգության, ռազմաստրատեգիական հոդվածներ, մենագրություններ, հրապարակախոսական նյութեր, գրքեր և բրոշյուրներ, ինչպես նաև, որպես ռազմական խորհրդատու տվել է խորհրդատվություններ գրքերի և ‎ֆիլմերի համար` «Մահապարտներ», «Դրո», «Նժդեհ», «Սարդարապատ», «Բաշ Ապարան»…
1988-91թթ. մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը, սկզբում որպես «Ալմաստ» ԳԱՄ Ղարաբաղ Կոմիտեի նախագահ, ապա ընտրվել է ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, «Ղարաբաղ» կոմիտեի ին‎ֆորմացիոն բաժինը համակարգող:
1989-95թթ. ՀԽՍՀ ՍովՄինի 1990թ. N305 որոշման համաձայն ստացել է լեգալ գործելու հնարավորություն, ընտրվել է ռազմական խորհրդի անդամ (7 հոգի):
Հիմնել և ղեկավարել է Առողջապահության Նախարարության բուժտեխնիկա միավորման «Բոր» գիտաարտադրական կոոպերատիվը:
1989-91թթ. Երկրապահ ջոկատների Կենտրոնական շտաբի պետն էր (1990-1995թթ.), Նաիրիի շրջանի ժող. պատգամավոր, Պաշտպանության, ՆԳ և Քաղ. պաշտպանության հանձնաժողովի նախագահ:
1991թ. առաջադրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր:
1990-91թթ. մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը` որպես Նաիրիի շրջանի Երկրապահ ջոկատների շտաբի պետ, Նոյեմբերյանի և Լոռվա ուղղությամբ ընթացող գործողությունների համակարգող հրամանատար:
1990-92թթ. լինելով Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, համակարգիչ խորհրդի նախագահ՝ ղեկավարել է մի շարք մարտական գործողություններ, կազմակերպել եմ ավտոշարասյուններով բոլոր բեռնափոխադրումները:
1991-92թթ. նշանակվել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին կից Պաշտպանության կոմիտեի Քաղ. պաշտպանության և մոբիլիզացիայի բաժնի պետ, Երկրապահ-Զինապարտների ջոկատների (101 ջոկատ, 5800 մարտիկ) կենտրոնական շտաբի պետ:
1992թ. ՊՆ Կադրերի վարչության կազմակերպչական հաստիքային բաժնի պետ՝ մնալով Երկրապահ-Զինապարտների կենտրոնական շտաբի պետ:
1992-93թթ. ծառայել է որպես նախարարի օգնական` Արցախի հարցերով, միաժամանակ մնալով Երկրապահ-Զինապարտների կենտրոնական շտաբի պետ և համակարգող 9-րդ հատուկ բաժնի պետ, /երկրապահ ջոկատներին հավաքագրում, որակավորում, զինում և ապահովելով դրամով և պարենով գործուղում Արցախ/:
1993-2000թթ. եղել է ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ:
1992թ-ին նշանակվել է ՊՆ Վ. Սարգսյանի հայտնի կոչով 500 Մահապարտների «Արծիվ» զորագնդի ընդհանուր համակարգող հրամանատար: Այդ ընթացքում հաղթանակով են ավարտել Վաղուհասի ճակատամարտը, որի համար Մահապարտների գունդը մասսայական սխրանքի համար առաջին անգամ արժանացել է կառավարական բարձր պարգևների:
1992-94թթ. իր մասնակցությունն է բերել Ղարադաղլուի, Խոջալուի, Մալիբեյլիի, Մարտակերտի շրջանի, Շուշի-Լաչին և Լաչին հարավ-արևելք օպերացիաների կազմակերպման, պայմանագրային զորամասերի, աշխարհազորայինների հավաքագրման, ռեզերվային գումարտակների գործուղման և վերահսկման ծրագրերի իրագործման աշխատանքներին:
1992թ-ին Մարդակերտի շրջանի երկրապահ ջոկատների համակարգման համար գործուղվել է ԼՂՀ, որպես պաշտպանության նախարարի լիազոր ներկայացուցիչ ԼՂՀ-ում, որտեղ համակարգել է ջոկատների և ինքնապաշտպանական ուժերի համաձուլման ծրագրերը Ս. Սարգսյանի, գեներալ- մայոր Ա. Թադևոսյանի հետ :
1993-1994թթ. մասնակցել է Նարիշտար-Կորչու-Գետավան-Չարեքտար-Մռով օպերացիաների կազմակերպմանը, ինչպես նաև Մարտակերտի և Քելբաջարի շրջանների մարտական գործողություններին և այլ դժվարին պաշտպանական մարտերի կազմակերպմանը:
1993թ.-ի հունիսի 14-ին Վ. Սարգսյանի և իմ նախաձեռնությամբ հիմնադրվեց Երկրապահ-զինապարտների միությունը, որի հիմնադիր 1-ին հանրագումարում ընտրվել է խորհրդի համանախագահ /նախագահ` Վ.Սարգսյան/:
1993-2000թթ. Երկրապահ Կամավորականների միության վարչության անդամ էր և փոխնախագահ:
1998թ.-ից մինչ այսօր «Արծիվ Մահապարտների Միության» հիմնադիր նախագահն է:
1992-2000թթ. ՀՀ ՊՆ նախարարի տեղակալն էր` սկզբում որպես Արցախի պայմանագրային զորամիավորումների, զինապարտների և կամավորական ջոկատների կազմակերպման, համակարգմանև ղեկավարման գծով, այնուհետև լրատվության, գաղափարադաստիարակչական և անձնակազմի հետ տարվող աշխատանքի, առողջապահության և սոցիալ-մշակույթային հարցերի ուղղությամբ:
1993թ.-ին Պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի և իր ջանքերով հիմնադրվել է Մոնթեի անվան ռազմամարզական ուսումնարանը:
1996թ-ին գործուղվել է ՌԴ Գլխավոր Շտաբի Ակադեմիա, 1997թ-ին ավարտել է այն գերազանց, ստանալով Անվտանգության և օպերատիվ ստրատեգիական բարձրագույն հրամանատարաշտաբային ոլորտում հրամանատարի պաշտոնական և մասնագիտական բարձր որակավորում /միջազգային սերտիֆիկատ/:
1998թ.-ից Պաշտպանության նախարարի տեղակալ էր Կադրերի և կազմակերպչական ռազմաուսումնական հաստատությունների ՀՀ ՊՆ օրենսդրական բարեփոխումների կոորդինացման և արտաքին հարաբերությունների ուղղությամբ, բնակ.հանձնաժողովի և մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տվող հանձնաժողովի նախագահը:
ՊՆ նախարարներ Վ.Սարգսյանի, Ս. Սարգսյանի. Վ. Մանուկյանի, Վ. Հարությունյանի, ԼՂՀ պաշտպանական բանակի հրամանատարության, Ս. Բաբայանի, գեներալներ Ա. Հարությունյանի, Տեր-Գրիգորյանցի, Ա. Տեր-Թադևոսյանի, Մ. Հարությունյանի, Գ. Դալիբալթայանի, Անդրեասյանի, Մ. Սարգսյանի, Ս. Մարտիրոսյանի, Ս. Օհանյանի, Գ. Մելքոնյանի, Մ.Գ.Հարությունյանի, Ա.Զինևիչի, Ա.Աբրահամյանի, Ա.Աբրահամյանի և մի շարք ազգային գործիչների հետ մասնակցել է ՀՀ ազգային բանակի ստեղծման և կայացման, ղեկավարման և հասարակական քաղաքական գործընթացների ուղղորդման գործին:
Մի շարք առանձնահատուկ ձեռքբերումների և ծառայությունների համար արժանացել է պարգևատրումների և խրախուսանքների:
2000թ. նշանակվել եմ ՀՀ կառավարությանն առևնթեր Արտակարգ Իրավիճակների Վարչության պետի տեղակալ Փրկարար Ուժերի և ՔՊ կազմավորումների և ուսումնական կենտրոնների և հաստատությունների ղեկավարման ուղղությամբ: Գլխավորել է մարտական գործողությունների մասնակիցների հանձնաժողովը:
2000-2017թթ. եղել է ՀՀ ԱԻՆ Հայաստանի Փրկարար Ծառայության տնօրենի տեղակալ, այժմ ՀՀ ԱԻ նախարարի հատուկ հանձնարարությունների գծով օգնականն էր /2017-2018թթ./:
1996թ. «Երկրապահ», 1997թ. «Արծիվ Մահապարտների» օրհներգերի տեքստերի հեղինակն է /երաժշտ. Ռ. Պետրոսյան/: 2000թ. «Երևան» մրցանակ շահած օրհներգի տեքստի հեղինակն է /երաժշտ. Արա Գևորգյանի/: 2012թ. «Փրկարարի օրհներգի» հեղինակն է:
Նախաձեռնություն է ցուցաբերել, կազմակերպել, մասնակից եղել մեր երախտավոր ազգային հերոսների, հրամանատարների հայրենիք վերադարձի արարողություններին (Զորավար Անդրանիկի, Սոսեի, Դրոյի):
«Արծիվ մահապարտների միության» հիմնադիր նախագահն է 1998թ.-ից մինչ այսօր:
Կոչումներ`
20.09.1996թ-ին ստացել է Հայկական բանակի Համազորային զորքերի գեներալ-մայորի կոչում:
01.03.2006թ-ին ստացել Է Փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում:
Գիտական աստիճանները
1996-97թթ սովորել և գերազանց ավարտել Է ՌԴ Գլխավոր Շտաբի Ակադեմիան:
Շարունակելով զբաղվել գիտությամբ, արդեն ունի հետևյալ գիտական աստիճանները` _-
- ԱՄՆ Լուիզիանայի համալսարանի ավարտական պետական դիպլոմ` «Ճգնաժամային կառավարում և հակաահաբեկչության աջակցության գլխավոր մասնագետ»,
- Ռուսաստանի Դաշնության Բնական Գիտությունների Ազգային Ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս,
- Եվրոպական Բնական Գիտությունների Հոնովերի համալսարանի ակադեմիայի ակադեմիկոս,
- Գիտության և Մշակույթի Արևմտաեվրոպական Սոֆի Տախալովայի անվան ալտերնատիվ բժշկության Ակադեմիայի ակադեմիկոս,
- Ֆրանսիայի «Արարատ» բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս:
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի երեք զավակ, հինգ թոռնիկ:
Գեներալ-մայոր Աստվածատուր Ավետիքի Պետրոսյանը հայրենիքին մատուցած ծառայությունների, հայոց բանակաշինությանգործում մեծագույն ավանդի, և անմնացորդ նվիրումի համար տարբեր ժամանակներում պարգևատրվել է` ՀՀ «Մարտական Խաչ I աստիճանի» շքանշանով, ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայութ.-ի համար 1-ին աստճանի և ՀՀ ԱԻՆ « Փառքի խաչ-Նոյ» մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ ՊՆ և այլ գերատեսչությունների և կազմակերպությունների կողմից բազմաթիվ պարգևներով, այդ թվում`ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան» , «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ» «Նելսոն Ստեփանյան» , ինչպես նաև ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար», ՀՀ ԱԻՆ «Անբասիր ծառայության համար 20տ» 1-ին աստ. մեդալ , «Հայրենիքի պաշտպանության համար» , «ԼՂՀ ՊՆ 20 տարի» հուշամեդալ, և «Փրկարար միջազգային կարգի», ՀՀ ՏԿԱԻՆ «Պատվավոր աշխատակից» և այլ պարգևներ:

Խոնարհվում ենք մեր փառապանծ հրամանատարի, նվիրված մարտընկերոջ ու ընտանիքի հոր, մեծատառով Մարդ ու Հայ, գեներալ-մայոր Աստվածատուր /Ալիկ- «Մեծ Ախպեր»/ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ անմահ հիշատակի առաջ:
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՔԵԶ, ՄԱՀԻՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՈՂ ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏ...

«ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ

See more
No photo description available.
No photo description available.
No photo description available.
No photo description available.
No photo description available.