app-facebook
Քաղաքացու որոշում ՍԴԿ
about 2 years ago

Այսօր հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Հայաստանում յուրաքանչյուր 3-րդ երեխա ապրում է աղքատության մեջ, յուրաքանչյուր 5-րդը թերսնվում է, և դա անընդունելի է։ Հայաստանի՝ իրար հաջորդող կառավարությունները առ այսօր չեն կարողացել լիարժեք ապահովել պետության ուղղակի պարտավորություններից մեկը՝ երկրի քաղաքացիների բարեկեցությունը։ Արդյունքում Հայաստանում բարձր տոկոս են կազմում բռնության ենթարկվող, տարիքին համապատասխան զարգանալու հնարավորություններ չունեցող երեխաները...։ Առավել անտեսված են հեռավոր և գյուղական բնակավայրերի երեխաները։

«Քաղաքացու որոշում» կուսակցության ծրագրային հայեցակարգը հիմնված է համընդհանուր բարեկեցության սկզբունքի վրա, որը բացառում է մանկական աղքատության ցանկացած դրսևորում։ Ներկայիս ծնողներից խլած երջանիկ մանկությունը ներկայիս մանուկներից խլելու շղթան ընդհատողները մենք ենք։

Մենք վճռական ենք և պատրաստ ենք մեր մանուկների համար անել ամեն հնարավորը՝ թե՛ հիմա, և թե՛ հետագայում արժանապատիվ և բարեկեցիկ մանկությունը ապահովելու համար։

Միացե՛ք մեզ։
#armvote21

See more
178
1
27