ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն / Rescue Service
about 2 months ago

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա երեք զոհ (թարմացված)

Օգոստոսի 11-ին, ժամը 11։06-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Մալիշկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։

...

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 129-րդ կմ-ին բախվել են «Renault» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Ռ․, ԻԻՀ քաղաքացի) և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Կ․, ծնված 1965 թ․). ճանապարհին վառելիքի արտահոսք է թափվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր Հ․ Կ․-ն (ծնված 2002 թ.) հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, այնուհետև «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճանապարհի միակողմանի երթևեկությունն ապահովելու նպատակով մոտոսղոցի օգնությամբ կտրել ճանապարհամերձ ծառերի ճյուղերը, հիդրավլիկ գործիքների միջոցով ավտոմեքենայից դուրս բերել վարորդ Ռ․Կ․-ի, ուղևորներ՝ Ա․Ս․-ի (ծնված 1975 թ․), Հ․Կ-ի (ծնված 1999 թ․) դիերը, մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։

📌Հետևեք մեզ նաև Տելեգրամում՝ https://t.me/rescueam

See more
May be an image of car and ambulance
May be an image of 2 people and road
May be an image of 2 people, ambulance and text