Ամենևին չեմ զարմանա, թե այս լուրը լիովին համապատասխանի իրականությանը։ Ի վերջո, ակնհայտ անբարո «օրենսդրական» առաջարկի «կամովին» ընդունումն ապահովելու համար շատ տրամաբանական է, որ հենց անբարո, շատ անբարո հնարքներ ու մեթոդներ օգտագործվեն։
Ամեն դեպքում, անբարո սպառնալիք տալը մի բան է, իսկ այն ի կատար ածելը՝ բոլորովին այլ։ Թե՛ քրեաիրավական, թե՛ ապացուցողական (որպես պետական «ինքնախոստովանություն») և թե՛ շատ ու շատ այլ իմաստներով։ Եվ առաջին «ռուբիկոնն» անցնողներից քչերը պատրաստ կլին...են անցնել նաև երկրորդը։
Մյուս կողմից, «սպառնալիքին» տրվելը շատ ավելի մեծ «ապացուցողական» նշանակություն կունանա հանրության մոտ, քան չտրվելը։
Ի վերջո, qui sine peccato est vestrum, primus in illam lapidem mittat.