Ruben Melikyan
about 5 months ago

Վերաքննիչ դատարանը՝ (դատական կազմը՝ դատավորներ Մ.Արղամանյան, Գ.Հովհաննիսյան և Ռ.Պապոյան) քիչ առաջ բավարարեց «Պատմության ուսուցչի գործով» մեր վերաքննիչ բողոքը, բեկանեց առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը և կայացրեց արդարացման դատավճիռ։ Դատավոր Արղամանյանը ներկայացրել է չհամընկնող հատուկ կարծիք։

Հիշեցնեմ, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով (նախագահող՝ դատավոր Մ.Մարտիրոսյան) «բռնության կոչերի» քաղաքական հոդվածով Հակոբ Գրիգորյանը դատապարտվել էր տուգանքի։

298
19
4