Սիրելի հայրենակիցներ, ոչ մի անհատ իր քաղաքական նպատակահարմարություններից ելնելով իրավունք չունի եզդիական համայնքի անունից հայտարարություններ անել և համայնքի անունից պահանջել վարչապետի հրաժարականը: Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ համայնքը նման պահանջ չի ներկայացրել: Մենք մեր հայ եղբայրների հետ կիսել ենք հաղթանակներ և պատրաստ ենք կիսել նաև պարտություններ: Այս պահին համայնքի համար էական է ունենալ ուժեղ Հայաստան, ոտքի կանգնած եղբայրներ և քույրեր: Ինչպես մարտի ամենածանր օրերին մենք առաջնագծում էինք՝ ծառայելով հայրենիքին, այսօր էլ պատրաստ ենք ծառայել հայրենիքին՝ լինի սահմանին, թե ներհայաստանյան կյանքի կայունացման գործում: