app-facebook
Sarhat Petrosyan
about 2 years ago

2004 թվականից, երբ հաստատվեց Երևանի հուշարձանների ցանկը, սա իմ հիշողության մեջ երրորդ դեպքն է, երբ հուշարձանների ցանկից հանվում է պահպանվող կառույց [https://hetq.am/hy/article/134489]։ Առաջինը Սևան հյուրանոցն էր, մյուսը՝ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը։ Առաջինը 2005-ին էր, որի արդյունքում քանդվեց Սևան հյուրանոցը, մյուսը 2010-ին, որի դեմ հանրային ընդվզման արդյունքում այն կանգուն է մինչև հիմա։

Մնացածը թողնում եմ, այս իշխանություններին անթաքույց սատարած կամ այլ վախեր ունեցո...ղների խղճին ու մտահոգություններին...

Նման ա-լա-ժողորդավարությանբաստիոն դեպքերը բազմաթիվ են։ Իշխանություններին թարմ աջակցությունը մտնում ա մի տեղ, բայց նման բաների մասին չեմ գրում գտնելով, որ այս ամենի ֆոնին դրա մասին ծիծաղելի է անգամ գրել։ Սա պետական "բեզպրիդելի" հերթական գագաթնակետն է։

Նկարում այս նախագծի էսքիզային փաթեթից մի պատկեր է։ Եռաչափ մոդելում եղածներն ու աջ անկյունի նախագծողի անվանումը "պատահականություն" են։

Դեռ ամեն ինչ առջևում է։

See more
31
4
2