app-facebook
Սպիտակի Բժշկական Կենտրոն
about a month ago

Հրազենային վնասվածքով հիվանդանոց բերված տղամարդը վիրահատվել է, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
___________________
Այսօր՝ օգոստոսի 20-ին, առավոտյան 07:50-ին կրծքավանդակի հատվածում հրազենային վնասվածքով ՝ ծայրահեղ ծանր վիճակում, հեմոռագիկ շոկ, տրավմատիկ շոկ ախտորոշմամբ Սպիտակի ԲԿ է բերվել 21 տարեկան տղամարդ:

Տուժածն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան: Այդ ընթացքում գրանցվել է սրտի կանգ: Իրականացված վերակենդանացման միջոցառումների արդյունքում բժիշկներին հաջողվել է վերականգ...նել սրտի աշխատանքը:

Կատարվել է թորակոտոմիա, թոքի հեռացում: Տուժածի մարմնից հեռացվել են փամփուշտն ու պարկուճները:

Ըստ ուղեկցողների հայտարարության` տղամարդը վնասվածքը ստացել է Ծիլքար գյուղի հարակից տարածքում` որսի ժամանակ:

Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն

See more
170
17
31