app-facebook
Սպիտակի Բժշկական Կենտրոն
about 6 months ago

Սպիտակի ԲԿ է ընդունվել քաղաքի վարչական տարածքում գայլի հարձակումից տուժած 41-ամյա տղամարդ📷

🏥Այսօր՝ ապրիլի 12-ին, Սպիտակի բժշկական կենտրոն է դիմել 41-ամյա տղամարդ, հայտնելով, որ գայլը քաղաքում գործող գազալցակայաններից մեկում հարձակվել է իր վրա եւ կծել, պատճառելով վնասվածքներ:

📌Բժշկական կենտրոնում՝ վիրաբույժ Ֆրունզե Եղիյանի եւ հերթապահ բուժանձնակազմի կողմից անմիջապես ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել է կատաղության դեմ պատվաստում, անհրաժեշտ միջամտություններից հետո տ...ղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից՝ հետագա բուժումը շարունակելով ամբուլատոր պայմաններում:

📌Հետազոտությամբ տղամարդու մեջքի գոտկային շրջանում հայտնաբերվել է գայլի ատամի կծած վերք:

📌Դեպքը տեղի է ունեցել Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գործող գազալցակայաններից մեկում:

Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայություն

See more