Իրանը դուրս եկավ Միջուկային համաձայնագրից։ Մի քանի ռաունդ փակ հավաքներ էին տեղի ունեցել Թեհրանում, բայց այս որոշումը չէր հրապարկվել։ Ժամեր առաջ Իռնա գործակալությունը հայտնեց, որ այսօր երեկոյան նախատեսվում է հերթականը, որն էլ հրապարակվեց վաղուց կայացված որոշումը։ Կարծում եմ, սա այն է, ինչ ուզում էր ԱՄՆ-ը նոր ղեկավարությունը։ Առանց ԱՄՆ-ի, եվրոպական երկրների ու Իրանի մասնակցությունն այդ համաձայնագրում ուզած-չուզած թույլ եվրոպա-իրանական առանցք էր պահում, որը թեպետ քիչ, բայց ձեռնտու էր Իրանին, բայց խանգարում էր ԱՄՆ-ին Իրանին նոր ու ավելի կոշտ բանակցությունների դաշտ բերելու ստրատեգիային։ Այժմ պայմանագիրն իսպառ գյություն չունի և թվացյալ Իրանի ձեռքերն ազատվում են հեռահար հրթիռների ու միջուկային ծրագիր զարգացնելու գործում, որը նրան ավելի կվանի եվրոպական երկրներից, վերջիններիս էլ կմղի դեպի ԱՄՆ դաշտ։ Առանց ահաբեկվելու հետևենք զարգացումներին։