Տավուշի Թեմ - ՏաՀույս / Diocese of Tavush of the Armenian Apostolic Church
about 4 months ago

Աշխարհի 4 ծագերից Տավուշ ժամանած վարդապետներն ու աբեղաները ավարտեցին իրենց առաքելությունը սահմանը լուռ հսկող Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Վարդապետներ և աբեղաներ են միաբանվել ոչ միայն Մայր Աթոռից և թեմերից, այլև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքություններից։ Գերված Արցախ աշխարհից եկել է Գանձասարի վանահայր Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը։

Այսօր առավոտյան Մայր Աթոռից ժամանած միաբաններ Իջևանի շատրվանների հրապարակում Անդաստանի կ...արգ կատարեցին, այնուհետև, խմբերի բաժանվելով, այցելեցին մեր նահատակ հերոսների ընտանիքներին։

Երեկոյան բոլորը կրկին միաբանվեցին․ Երեկոյան ժամերգություն և հոգու խաղաղության համար աղոթք կատարվեց Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

#Տավուշ #ՏաՀույս #Ոսկեպար #Անդաստան #Իջևան #ՄայրԱթոռ

See more
No photo description available.
No photo description available.
No photo description available.
No photo description available.
No photo description available.
+21
404
18
74