Սա Ագարակի կոմբինատի պոչամբարից Արաքս գետ լցվող պոչանքն է։
ԻԻՀ դեսպան Աբբաս Զոհուրիին այսօր ընդունել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան - Ararat Mirzoyan , քննարկվել են ռազմական հարցեր և պարոն Միրզոյանը կարևորել է բարեկամական հարաբերությունները երկու երկրների միջև, ինչը շատ կարևոր է։
Տարիներ շարունակ ռուսական Ագարակի ՊՄԿ- ն նման վարք է դրսևորում`թքած ունենալով օրենքի, իրավունքի վրա, թշնամացնելով մեր երկրներին։
Երկու տարի առաջ նախորդ ՇՄ նախարարը նախորդ դեսպանի հետ հանդիպմանը հավաս…տիացրել էր, որ իրենք կբացահայտեն Արաքս գետի աղտոտման աղբյուրը։ Երևի մինչև հիմա բացահայտում են։
Այս տեսարանին ականատեսն եմ եղել անցած տարի, դրանից առաջ այլ մասնագետներ տեսել են, գրել են, բողոքել են` 0 արձագանք։
Հիմա ասելիքս որն է, բարեկամ երկրի հետ այսպես են վարվում?
Մի քանի " խելոքները" էլ ասում են լավ են անում, թող աղտոտեն, մեկա Ադրբեջան ա գնում։ Ինչևէ, տեղեկացնեմ, որ այս գետի աղտոտված ջուրը նախ և առաջ սնուցում է հայակական գյուղերը, հետո Իրանական, նոր միայն դրանից հետո հասնում Ադրբեջան։
Ոնց անենք, որ այս վերաբերմունքը դադարի մեր երկրի, մեր հարևան բարեկամ երկրի նկատմամբ?
Ռոմանոս Պետրոսյան Romanos Petrosyan