Ազգային ժողովում այսօր սահմանային իրադրության վերաբերյալ փակ ռեժիմով քննարկում էր։
Ինձ համար անհասկանալի պատճառով քննարկմանը ոչ թե պաշտպանության նախարարը կամ Գլխավոր շտաբի պետն էր մասնակցում, այլ ԳՇ պետի տեղակալը։
Անկեղծ ասած՝ եթե նույնիսկ լուսաբանման ենթակա քննարկում էլ լիներ, ապա այդ հանդիպումից հետո ասելիք էլի չէի ունենա։
...Եթե տպավորություններս կարճ ձևակերպեմ, ապա այն մտահոգությունները, որոնք ունեի Հայաստանի և Արցախի անվտանգության վերաբերյալ ամբողջությամբ պահպանվում են։