Tigran Abrahamyan
about 2 months ago

Գեներալ Գրիգորի Խաչատուրովը շուրջ 5 ամիս է անազատության մեջ է: Եթե կամայական մարդկանց մոտենաս ու հարցնես, թե ինչու` կասեն` հաղթող գեներալ է, սկզբունքային է, դեմքին ճշմարտություն ասող է, այս իշխանության մասին իրականությունը բաց արտահայտող է:

Ու բնականաբար որևէ մեկի մոտ կասկած չկա, թե նա հանցագործ է կամ որևէ քրեայան սխեմայում դերակատար:

Չնայած այս համակարգային ապօրինություններին, մեր գաղութային զրույցները ոչ թե նրա բանտային կյանքի, այլ ապագայի անելիքների մասին են:

...

Այսօր էլ այցելել եմ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ` զրուցելու գեներալ Խաչատուրովի հետ:

Ինչպես նրան տեսել եմ ազատությունից ապօրինի զրկվելու առաջին օրերին, ճիշտ այդպիսի սառնասրտությամբ շարունակում է ապրել:

Այն մարդիկ, ովքեր Հայաստանի ու Արցախի համար ճակատագրական պահերին պետք է սահմանին լինեին, նրանք բանտերում են:

Այս իշխանության նպատակը նոր պատերազմին պատրաստվելը չէ, դիմադրելը չէ, այլ նորանոր պատճառներ մտածելն է, թե ինչի կրկին պարտվեցինք, կրկին զիջեցինք:

See more
338
5
43