Ամստերդամում բացվել է Լույսի փառատոնը
#Մեդիա
Մինչև հունվարի կեսերը երեկոյան և գիշերային Ամստերդամում կշարունակվի լույսի հեղեղը. բացվել է Լուսային արվեստի ամենամյա 8-րդ փառատոնը։ Քաղաքի ջրանցքերը փայլատակում են տեղացի և օտարեկրյա արվեստագետների՝ լույս և գույն ճառագող ստեղծագործություններով։ Շատ դեպքերում օգտագործված է նաև ջրի մակերևույթը։
Ամստերդամում տարվա այս եղանակին մութը տևում է մոտ 16 ժամ, և փառատոնային գործերը տեղադրված են հատկապես քիչ լուսավորվող վայրերում։ Մինչև հուն...վարի 19-ը կցուցադրվեն ոչ միայն լուսավորող այս ինստալյացիաները, այլև փառատոնի ծրագրերի շրջանակում կկազմակերպվեն քննարկումներ, վարպետության դասընթացներ ու համերգներ։
Լուսանկարներն անգամ բավական տպավորիչ են։