Նախկին Խորհրդային Ադրբեջանում 1992-94թթ պատերազմի արդյունքներով ձևավորվել ա երկու պետություն՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Տեղի ա ունեցել էթնիկ սկզբունքով բնակչության տարանջատում՝ հայերը անցել են հայկական պետություն, ադրբեջանցիները՝ ադրբեջանական։
Ոչ ադրբեջանցիներն են հայկական պետության ստեղծմանը մասնակցել, մասնակցել նրա սահմանադրության ձևավորմանը, ոչ էլ հայերն են որևէ կերպ մասնակցել Ադրբեջան պետության ձևավորմանը, նրա սահմանադրության ընդուն...մանը։
Հիմա մարդիկ, որոնք պնդում են, թե Արցախն Ադրբեջանի մաս ա (հավանաբար, էդ պնդման հիմքում դնելով քանակի ու ուժի գործոնը), կպնդեի՞ն արդյոք նույնը հակառակ նշանով՝ Ադրբեջանն Արցախի տարածքային ամբողջության մաս ա, եթե Արցախն ուժեղ լիներ (օրինակ՝ տարածքում տեղակայված լիներ միջուկային զենք կամ Ադրբեջանի խաղաղասերները որոշեին, որ իրենց բանակ պետք չի ու հաղթեին ընտրություններում)։ Իսկ եթե չէ, ապա ի՞նչ փաստարկ կմեջբերեն։
Միջազգային հանրությունն ու Ադրբեջանի հայկական պետության ճանաչման հնարավորությունը դեռ մի կողմ դնենք, որովհետև սովորաբար միջազգային հանրությունը հակված ա ճանաչել ստեղծված իրողությունները, եթե կողմերի միջև հնարավոր ա հաշտության հասնել։