app-facebook
Zaruhi Batoyan Զարուհի Բաթոյան
about a year ago

Երբ Ազգային ժողովում վերելակի տեղադրման մասին տեսանյութ էի հրապարակել, շատերն արդարացիորեն գրում էին, որ նման հարմարություններ պետք է ստեղծվեն ամենուր: Հենց այդ նպատակով 2021 թվականին ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով ամրագրել էինք խելամիտ հարմարեցումների տրամադրման դրույթը, իսկ երեկ կառավարությունը հաստատեց դրանք ապահովելու կարգը:

Սա նշանակում է, որ 2023 թվականի հունվարից հաշմանդամություն ունեցող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը կարո...ղ են դիմել գործատուին կամ ուսումնական հաստատության ղեկավարին աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում խելամիտ հարմարեցումներ ստանալու նպատակով: Եթե, իհարկե, անձն ունի հաշմանդամությամբ պայմանավորված ֆունկցիոնալության սահմանափակում, որը, ծառայությունների անհատական ծրագրի համաձայն, սահմանափակում է անձի կողմից իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը կամ ուսումնական գործընթացին մյուսների հետ հավասար հիմունքներով մասնակցությունը։
❗️ Հիշեցնեմ, որ ըստ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի, խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը համարվում է հաշմանդամության հիմքով խտրականություն, ինչը արգելված է օրենքով:
Ըստ կառավարության որոշման խելամիտ հարմարեցումներ ապահովելու պարտականություն կրող անձը պարտավոր է հիմնավորել մերժումը, ներառյալ անհարկի բեռի առկայությունը։ Անհարկի բեռ է համարվում այն ծախսը, որը գերազանցում է տվյալ աշխատավայրի կամ ուսումնական հաստատության ընդհանուր ծախսերի 5%-ը։
❗️ Եվս մեկ հիշեցում. եթե ուսումնական հաստատությունը կամ գործատուն անհարկի մերժի խելամիտ հարմարեցումների տրամադրումը, հաշմանդամություն ունեցող անձինք իրենց շահերը ներկայացնող կազմակերպությունների օգնությամբ կարող են դիմել դատարան՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար:

See more
478
15
19