Նոր լույս տեսած ևս մի կարևոր գիրք` ամերիկյան դասական գրականության գլխավոր գործերից մեկը։ ԱԼ ՏԱՌԸ (1850) Նաթանիել Հոթորնի գլուխգործոցի համարումն ունի։ Մինչև կյանքի վերջը ամուսնական անհավատարմության համար A (Adulter) ալ տառը կրծքին կրելու դատապարտված կնոջ պատմությունը, որտեղ միահյուսված են մեղքի, քավության, անհանդուրժողության մոտիվները, ապրող կլասիկա է։ Վեպն անգլերենից թարգմանել է Աստղիկ Աթաբեկյանը։